Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Դեն Բարնան դատապարտել է «Գիրչի — ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիայի ձերբակալությունը:
«Ես խստորեն դատապարտում եմ քաղաքական գործիչ Գելա Խասաիայի քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունը Վրաստանում», — X սոցիալական հարթակում գրել է Դեն Բարնան։
Եվրախորհրդարանի անդամի խոսքով՝ Գելա Խասաիայի կալանավորումը կեղծ մեղադրանքներով ընդդիմության դեմ ուղղված վրացական իշխանությունների ևս մեկ մտահոգիչ հարձակում է։
«Որպես Ռուսաստանի օկուպացրած Աբխազիայից փախստական՝ նրա ձայնը ճնշման դեմ կենսական նշանակություն ունի։ Մենք պահանջում ենք նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Քննադատներին լռեցնելը չի կասեցնի Վրաստանի եվրոպական ձգտումները», — գրել է Եվրախորհրդարանի անդամը։