Եվրոպամետ բողոքի ակցիայի 283-րդ օրը Թբիլիսիում

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, լրացավ եվրոպամետ բողոքի ակցիաների 283-րդ օրը։

Ցուցարարները փակել էին Թբիլիսիի խորհրդարանի հարակից տարածքի երթևեկելի մասը։ Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ակցիային միացել էր նաև Հանրային հեռարձակողի երթը։

Խորհրդարանի մոտ հավաքվող ցուցարարների պահանջները անփոփոխ են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում և նոր խորհրդարանական ընտրություններ։

Ցույցերը ալիքը ակտիվացել է մանավանդ այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանում հրապարակվեցին եվրոպամետ ակցիայի մասնակիների դատավճիռներ, ըստ որոնց դատապարտվեցին՝

Անտոն Չեչինինը՝ 8 տարի 6 ամիս,                                                                                              Զվիադ Ցեցխլաձեն՝ 2 տարի 6 ամիս,
Վասիլ Կաձելաշվին՝ 2 տարի 6 ամիս,
Վեփխիա Կասրաձեն՝  2 տարի 6 ամիս,
Ինսաֆ Ալիևը՝ 2 տարի,
Թորնիկե Գոշաձեն՝ 2 տարի,
Գիորգի Գորգաձեն՝ 2 տարի, 

Նիկոլոզ Ջավախիշվիլին՝ 2 տարի,
Իրակլի Միմիմոշվիլին՝ 2 տարի։