Եվս 2 հանքագործ միացել է հացադուլին

Ճիաթուրայի հանքագործների բողոքի ակցիան շարունակվում է արդեն 4 ամսից ավելի։ Գրեթե երկու շաբաթ է, ինչ նրանցից ոմանք դիմել են բողոքի ծայրահեղ ձևերի և հացադուլ են սկսել։ Հուլիսի 1-ին հանքագործների նախաձեռնող խումբը հայտարարել է, որ հացադուլին միացել է ևս երկու մարդ։

Հանքափորներից ստացված տեղեկության համաձայն՝ այս պահին հացադուլ են անում Տարիել Միքացաձեն, Սիմոն Միքացաձեն, Ջանո Լաբաձեն, Մերաբի Սարալիձեն, Միրզա Լոլաձեն, Գոգա Աբեսաձեն և Շավլեգի Գոգսաձեն։

Ճիաթուրայի հանքագործների բողոքի ցույցը սկսվել է այն բանից հետո, երբ Ճիաթուրայի բոլոր հանքերի սեփականատեր «Ջորջիան Մանգանեզ»-ը դադարեցրեց աշխատանքները և իր աշխատակիցներին որոշեց վճարել աշխատավարձի 60%-ը։ Ավելի ուշ պարզվեց, որ ընկերությունն իր աշխատակիցներին նույնիսկ այս գումարը չէր վճարում և չէր պլանավորում վերսկսել աշխատանքը։ Դրան հաջորդեց հանքագործների բողոքի ակցիան, որը շարունակվում է ավելի քան 4 ամիս։ Նրանք պարբերաբար Ճիաթուրայից հասնում են մայրաքաղաք և պահանջում հանդիպում առողջապահության նախարարի հետ, կազմակերպում են հանրահավաքներ խորհրդարանի և կառավարության շենքերի առջև։