Ժաննա Խաչատուրյանը` Ազգային ուսուցչի մրցանակի լավագույն տասնյակում

Ախալքալաքից ուսուցչուհի Ժաննա Խաչատուրյանն ընդգրկվել է Ազգային ուսուցչի մրցանակի լավագույն տասնյակում, հայտնել է «Ազգային ուսուցչի մրցանակ» ֆեյսբուքյան էջը։

Ժաննա Խաչատուրյանը քաղաքացիական կրթության ուսուցիչ է Ախալքալաքի թիվ 3 դպրոցում։ Նա նաև Ժվանիայի դպրոցում աշխատում է որպես դասընթացավար, իսկ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում դասախոսում է։

Ժաննա Խաչատուրյանը համալսարանում դասավանդում է արդեն 25 տարի, իսկ դպրոցում՝ 20 տարի։

Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։