Զուգդիդիից Թբիլիսի մեկնող գնացքը քաղաքացու է վրաերթի ենթարկել։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` Թբիլիսիի «Դիդուբե» կայարանի մոտ։
Տեղեկության համաձայն` քաղաքացին ողջ է մնացել և տեղափոխվել է կլինիկա։ Ուղևորներով լի գնացքը դեպքից հետո մի քանի ժամ կանգնած է մնացել վրաերթի վայրում։