«Փոփոխությունների համար կոալիցիա»-ի առաջնորդներից մեկին` Զուրա Ջափարիձեին առաջարկվել է վաղաժամկետ ազատ արձակում իր 7-ամսյա բանտարկության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ, ինչն օրենքով նախատեսված ընթացակարգ է։
«Քանի որ Զուրաբ Ջափարիձեն կտրականապես մերժում է ռուսական ռեժիմի հետ համագործակցությունը, նա աներկբա հրաժարվել է», — Զուրա Ջափարիձեի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հաղորդել է նրա դիրքորոշման մասին։
Զուրա Ջափարիձեն բանտարկված է խորհրդարանական քննչական հանձնաժողովին չներկայանալու համար. հանձնաժողովն ուսումնասիրում էր «Միացյալ ազգային շարժման» օրոք կատարված հանցագործությունները։ Մինչև 2012 թվականը Զուրա Ջափարիձեն պաշտոն չի զբաղեցրել կառավարության որևէ ճյուղում։