Թբիլիսիում քաղաքային տրանսպորտը ժամանակավոր կաշխատի փոփոխված երթուղով

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որի համաձայն մայիսի 22-26-ը, Վրաստանի անկախության օրվա հետ կապված, մայրաքաղաքում  տրանսպորտը կգործի սահմանափակումներով:

Մասնավորապես՝ Ազատության հրապարակի մի մասն այս օրերին փակ կլինի՝ տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատճառով: Այս ընթացքում Բարաթաշվիլիի փողոցից Ազատության հրապարակ երթևեկող ավտոբուսները կիջնեն Քուռ գետի աջ ափ, ապա կբարձրանան Ջավախիշվիլիի փողոցով և կշարունակեն ընթացքը համերգասրահի ուղղությամբ: Միկրոավտոբուսները Բարաթաշվիլիից կթեքվեն Թաբուկաշվիլի փողոց, որտեղից Չատուրիա փողոցով կանցնեն Ռուսթավելի պողոտա: Քաղաքապետարանը  հայտարարությունում հայցել է մայրաքաղաքի բնակիչների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար:

Թողնել պատասխան