ԵՄ-Վրաստան առանց վիզայի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել մարտի 29-ին

«Ակնկալվում է, որ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը ուժի մեջ կմտնի մարտի 29-ին, իսկ Ուկրաինայի համար հունիսի 12-ին»,- այս մասին թվիթերի իր էջում գրառում է կատարել Բրյուսելում Ազատություն ռադիոկայանի թղթակից Ռիկարդո Յոզվիակը:

Յոզվիկի փոխանցմամբ, Եվրամիության դեսպանները Վրաստանի վիզայի ազատականացման հարցին և սառեցման մեխանիզմի վերաբերյալ փաստաթղթին հավանություն կտան փետրվարի 22-ին:

Հիշեցնենք` փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանը` 553 կողմ, 66 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացրեց Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան տարածքում ազատ վիզային ռեժիմ տրամադրելու օրինագիծը:

Թողնել պատասխան