Ռուսաստանում դիմակավոր անձինք ներխուժել են դպրոց

Ռուսաստանի Պերմ քաղաքում երկու դիմակավոր անձինք դպրոց են ներխուժել՝ սառը զենքով վիրավորելով դպրոցի ուսուցիչներից մեկին ու 8 աշակերտի։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, ուսուցչի և 16-ամյա մի աշակերտի առողջական վիճակը ծանր է:

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հարձակվողներին: Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Թողնել պատասխան