Վրաստանում 2017-ին կրկին 3,9 տոկոս տնտեսական աճ կգրանցվի. EBRD

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` EBRD-ն անփոփոխ է թողել Վրաստանի տնտեսական աճի կանխատեսած ցուցանիշը:

Բանկի կողմից հրապարակված «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» հաշվետվության մեջ նշված է, որ 2017-ին Վրաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 3,9 տոկոս­: Այս ցուցանիշը 2016 թվականի նոյեմբերին հրապարակած ցուցանիշի համեմատ մնացել է անփոփոխ:

EBRD-ի կանխատեսմամբ՝ 2018-ին Վրաստանի ՀՆԱ-ն կկազմի 4,2 տոկոս:  Ըստ բանկի կանխատեսումների՝ հարավային և արևելյան եվրոպական երկրներում տնտեսական զարգացման միջին ցուցանիշը կկազմի 3 տոկոս: Հայտնում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան