«Վրացական երազանք»-ի խորհրդարանը փոփոխել և պարզեցրել է օրենքը, որը վերաբերում է տնտեսական և ֆինանսական հանցագործություններին։
Ինչ կանոններ են փոխվել․
- Եթե որևէ մեկը կատարել է ֆինանսական կամ տնտեսական հանցագործություն և վնաս է հասցրել տուժողին, դատարանը կունենա ավելի հեշտ մեխանիզմ՝ բռնագրավելու գույքը ոչ միայն դատապարտված անձից, այլև նրա ընտանիքի անդամներից և նրա հետ փոխկապակցված անձանցից։
- Օրենքում սահմանվում է ժամկետ, որի համաձայն նման հանցագործության համար դատապարտված անձանց 16 տարի կարգելվի Վրաստանից դուրս գալ։
- Տուժածներին փոխհատուցում վճարելը կդառնա պարտադիր, և դրա համար գույքի բռնագրավում ու վաճառք կիրականացվի նոր կարգով։
- Այս անձինք կկարողանան բողոքարկել գույքի բռնագրավման մասին դատարանի որոշումը նույն կարգով, ինչպես այսօր գործում է գույքի կալանքի դեպքում։
Նշված օրինագիծը վերաբերում է այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են՝
- Առանձնապես մեծ չափի գողությունը,
- կողոպուտը,
- ավազակությունը,
- խարդախությունը,
- շորթումը,
- յուրացումը կամ վատնումը,
- առանձնապես պատմական, մշակութային, գիտական կամ ազգային արժեք ունեցող առարկայի/փաստաթղթի յուրացումը ապօրինի սեփականաշնորհման նպատակով,
- առարկայի վնասումը կամ ոչնչացումը,
- սպառողի խաբեությունը, որը կատարվել է մեծ չափերով,
- ռազմական գույքի դիտավորյալ վնասումը կամ ոչնչացումը։