18-ամյա տղայի սպանության գործով մեղադրյալը ցմահ ազատազրկվեց

Փետրվարի 5-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մճեդլիշվիլին 37-ամյա Իվանե Գիգլեմիանիին դատապարտեց ցմահ ազատազրկման, որին դատախազությունը մեղադրանք էր առաջադրել 18-ամյա Ալեկո Շակիաշվիլիի կանխամտածված սպանության համար անցյալ տարվա մայիսի 11-ին «Ռատիի բար»-ում։

Այս գործով ձերբակալված մեկ այլ մեղադրյալ՝ 46-ամյա Ռաջի Պակելիանին, դատապարտվեց 3 տարի ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին չհայտնելու համար։

Հետաքննության տվյալներով՝ անցյալ տարվա մայիսի 11-ին, մոտավորապես ժամը 05:30-ին, «Ռատիի բար»-ում Իվանե Գիգլեմիանին դանակահարել է Ալեկո Շակիաշվիլիին։ Ստացած վնասվածքներից երիտասարդը մահացել է տեղում։

Ռաջի Պակելիանին, դատախազության տվյալներով, եղել է դեպքի վայրում և գիտեր, որ կատարվել է հատկապես ծանր հանցագործություն՝ կանխամտածված սպանություն, սակայն դրա մասին չէր հայտնել իրավապահ մարմիններին։