ԱՄՆ պետդեպարտամենտի նոր հայտարարությունը

ԱՄՆ պետդեպարտամենտը տարածած հայտարարությունում ընդգծել է, որ Վրաստանը, Ուկրաինան և այլ եվրոպական երկրներ իրավունք ունեն ընտրել լավագույն ապագա իրենց ժողովուրդների համար՝ աշխատելով և ձգտելով դառնալ Եվրատլանտյան համայնքի և ՆԱՏՕ-ի անդամներ։

ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ կայուն խաղաղությունն ու բարգավաճումը պահանջում են հարգել երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մարդու իրավունքները և այս սկզբունքները համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, որոնք օրենքի գերակայության հիմնարար փաստաթղթեր են և բոլորիս համար խաղաղության, անվտանգության և առաջընթացի լավագույն երաշխիքը։

«Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանը ներխուժել է երեք հարևան երկրներ՝ Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա։ Միջամտել է ընտրություններին, օգտագործել քիմիական զենք, ինչպես իր հողում, այնպես էլ իր սահմաններից դուրս (Սկրիպալ, Նավալնի) և խախտել է սպառազինությունների վերահսկման միջազգային համաձայնագրերը։ Մենք և մեր դաշնակիցները այս և այլ հարցեր կբարձրացնենք Ռուսաստանի հետ առաջիկա օրերի ընթացքում», — ասվում է հայտարարությունում։