Թելավիի շրջանային դատարանն ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և մեղադրյալին մեղավոր է ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի դատախազությունը։
Դատախազության տվյալներով՝ դատավարության ընթացքում ուսումնասիրված ապացույցներով պարզվել է, որ այս տարվա մարտի 28-ին Սագարեջոյի մունիցիպալիտետի Գիորգիծմինդա գյուղում մեղադրյալը զոհին սպանել է հրազենով՝ գումար հափշտակելու նպատակով։
«Դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ն» ենթակետով (ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն, և դատապարտել է 19 տարի 6 ամիս ազատազրկման», — ասված է հաղորդագրության մեջ։