Ստրասբուրգի դատարանը կասեցրել է Վրաստանի Գերագույն դատարանի որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսթավի 2-ի գործով Վրաստանի գերագույն դատարանի որոշումը կասեցրել է: Նամակում ասվում է.
«2017 թվականի մարտի 3-ին,  դատարանը,  ելնելով կողմերի շահերից և ընթացակարգերի համապատասխան պաշտպանությունից, 39-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացնում կասեցնել 2017 թվականի մարտի 2-ին Վրաստանի գերագույն դատարանի կողմից ընդունված վճիռը. Վրաստանի իշխանությունները պետք է բացառեն  հեռուստաընկերության խմբակցության քաղաքականությանը ցանկացած միջամտություն: Որոշումը  կտևի մինչև մարտի 8-ը: Կողմերի ուշադրությունը կենտրոնացնում ենք այն փաստի վրա, որ, եթե անդամ երկիրը չի իրականացնում 39-րդ հոդվածով նախատեսված պահանջները,  դա համարվում  է  կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում»:

Թողնել պատասխան