Հրաձգության հետևանքով երիտասարդ է մահացել

Բաթումիում հրազենից վիրավորված 19-ամյա տղան Medcenter կլինիկա ընդունվելուց անմիջապես հետո մահացել է:

Ըստ բժիշկների՝ տղան վիրավորում է ունեցել գլխի և կրծքավանդակի շրջանում։

Նշենք, որ երեկ երեկոյան Բաթումիի հին բուլվարի տարածքում գտնվող ռեստորաններից մեկում երիտասարդ տղայի վրա կրակել են. դեպքի հետևանքով ևս երկու մարդ տուժել է, նրանց վիճակը բավարար է, արդեն դուրս են գրվել կլինիկայից։

Հրաձգության պատճառները դեռևս անհայտ են: Մահացածն ու վիրավորները օտարերկրացիներ են։

Դեպքը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-109-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձին և ապօրինի կերպով հրազեն գնելուն, պահելուն և կրելուն: