Բաթումիում 2 երեխա է վիրավորվել Ամանորի հրավառության անհարկի օգտագործման պատճառով, հաղորդել է «Բաթումելեբի» լրատվամիջոցը. պատահարը տեղի է ունեցել «Երազանքների քաղաք»-ում մի քանի օր առաջ։
Ըստ լրատվամիջոցի՝ վիրավոր անչափահասները տեղափոխվել են Թբիլիսիի այրվածքաբանության կենտրոն։
«Նրանց վիճակը այս պահին կայուն է, գտնվում են մանկական բաժանմունքում, բայց ունեն խոր վնասվածքներ։ Նրանք բուժման կարիք ունեն»,- լրատվամիջոցին հայտնել է այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն։