ՄԱՇ-ը գաղտնալսումների վերաբերյալ այլընտրանքային օրինագիծ է ներկայացնում

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարի տեղակալ Զազա Բիբիլաշվիլին և կուսակցության անդամ Գիորգի Օնիանին հանդիպել են Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին:

«Միացյալ ազգային շարժման» մամուլի ծառայության տեղեկատվությամբ, հանդիպմանը կողմերը խոսել են գաղտնալսման մասին օրինագծի վերաբերյալ «Միացյալ ազգային շարժման» կողմից ներկայացրած այլընտրանքային ծրագրի մասին: Վրաստանի օմբուցմենը հայտարարել է, որ կողմ է այդ ծրագրին:

«Միացյալ ազգային շարժման» կողմից մշակված այընտրանքային օրինագիծը ենթադրում է երկբանալի համակարգ, որի համաձայն, մարդու իրավունքների պաշտպանը և մեկ ընդդիմադիր պատգամավոր իրավունք կունենան հետևել գաղտնալսումների վերահսկմանը: Սա միակ ճանապարհն է, որտեղ հաշվի է առնվում ինչպես պետական անվտանգության, այնպես էլ քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Մեր նախաձեռնությունը ենթադրում է եռակի պաշտպանություն․ Մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության ներկայացուցիչը կներգրավվեն այդ աշխատանքներին»,- հայտարարել է Զազա Բիբիլաշվիլին:

Լուսանկարը` iPress.ge-ի

Թողնել պատասխան