Կ. Կարապետյան. «Բիզնեսի արտահոսք դեպի Վրաստան չունենք»

«Բիզնեսի արտահոսք դեպի Վրաստան չունենք»,-  հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Պատասխանելով Ալիք մեդիայի հարցին, արդյո՞ք Հայաստանի հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում, դեպի Վրաստան բիզնեսի արտահոսք չի նկատվում` Կարեն Կարապետյանը ասաց.

«Պարզ է, որ բիզնեսը միշտ գտնում է այն տեղը, որտեղ ինքը արտոնյալ վիճակում է: Չեմ կարծում, որ բիզնեսի համար այսօր Հայաստանում ամենավանող տեղը հարկային դաշտն է: Մենք ասացինք, որ մեր հայրենակիցները հարկային դաշտից այնքան էլ գոհ չեն, բայց այնպես չի, որ հարկային օրենսգիրքը անտրամաբանական է»:

Թողնել պատասխան