2024 թվականին կասեցվել է 10 հազարից ավելի աշակերտի կարգավիճակ

Վրաստանի հանրային պաշտպանի վերջին խորհրդարանական զեկույցի համաձայն՝ 2024 թվականին կասեցվել/դադարեցվել է 10 հազար  800 աշակերտի կարգավիճակ, ինչը 2601-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։

Զեկույցում կարդում ենք, որ վերը նշված տվյալներով 7599 դեռահաս աշակերտի կարգավիճակը կասեցվել է, իսկ 3201 աշակերտի կարգավիճակը՝ դադարեցվել։

Նույն զեկույցի համաձայն, տարածքային բաշխմամբ, ուսանողի կարգավիճակի կասեցման և դադարեցման ամենաբարձր ցուցանիշը 2024 թվականին՝ 4170, գրանցվել է Թբիլիսիում, իսկ Քվեմո Քարթլիում՝ 1979 և Աջարիայում՝ 1273։

Վերոնշյալ աշակերտներից 4364-ն աղջիկներ են, իսկ 6436-ը՝ տղաներ։

Նրանցից 5191 աշակերտի կարգավիճակը կասեցվել է մինչև 9-րդ դասարանը, իսկ մնացածինը՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո։

Նույն աղբյուրի համաձայն՝ 3900 աշակերտի կարգավիճակը կասեցվել է արտասահման մեկնելու պատճառով, 43 երեխա ամուսնացել է, 30-ը հեռացվել են դպրոցից, 218 աշակերտ չի հաղթահարել ուսումնառության մակարդակը, իսկ 300 երեխա սկսել է աշխատել։

Հանրային պաշտպանը գրել է նաև աշակերտի կարգավիճակը կասեցնելու այլ պատճառների մասին։ Դրանց թվում են երեխայի մահը՝ 62 դեպք, ֆինանսական պարտքեր, բացակայություններ, առողջական խնդիրներ՝ 122 դեպք և այլն։

Հանրային պաշտպանի զեկույցի համաձայն՝ շարունակում է խնդրահարույց մնալ երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ համապարփակ, մանրամասն վիճակագրության կազմումը, որը հնարավորություն կտա գնահատելու երկրում առկա իրավիճակը թվային տվյալների հիման վրա։