2025-ի ինքնակառավարման ընտրությունների ակտիվությունը 2021–ի համեմատ ավելի է 0,44 տոկոսով

ԿԸՀ-ի ժամը 10-ի տվյալներով` ինքնակառավարման ընտրություններին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 7,85 տոկոսը, ինչն ավելի է 2021 թվականի ընտրությունների ցուցանիշից 0,44 տոկոսով, նաև ավելի է 2017 և 2013 թվականի տեղական ինքնակառավարման ընտրությունների ակտիվության ցուցանիշից։

2017 և 2013 թվականների տեղական ինքնակառավարման ընտրություններին ժամը 10-ի դրությամբ գրանցվել է 7-ական տոկոս ակտիվություն։

Հիշեցնենք, որ 2021 թվականի տեղական ինքնակառավարման ընտրությունների ակտիվության ընդհանուր ցուցանիշը կազմել է 52 տոկոս, 2017 թվականին՝ 43 տոկոս և 2013 թվականին` 47 տոկոս։