2025-ին Վրաստանում գրանցվել է 7643 ռուսական ընկերություն

2025 թվականին Վրաստանում գրանցվել է օտարերկրյա կապիտալով 20 հազար 802 նոր բիզնես սուբյեկտ, որոնց գրեթե 37%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։

«BusinessPressNews»-ին Ազգային վիճակագրության ծառայության տրամադրած տեղեկության համաձայն՝ անցյալ տարի Վրաստանում գրանցվել է 7643 ռուսական ընկերություն։

Անցյալ տարի Ռուսաստանից հետո ամենաշատ բիզնես կազմակերպությունները հիմնադրել են հնդիկները և ուկրաինացիները։

Ավելի կոնկրետ, 2025 թվականին Վրաստանում ամենաշատ բիզնես սուբյեկտներ գրանցած 10 երկրներն են՝

  • Ռուսաստան՝ 7643
  • Հնդկաստան՝ 1960
  • Ուկրաինա՝ 1915
  • Բելառուս՝ 1575
  • Թուրքիա՝ 986
  • Պակիստան՝ 583
  • Իսրայել՝ 530
  • Ադրբեջան՝ 524
  • Գերմանիա՝ 524
  • Չինաստան — 320։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցված է եղել 1 մլն 58 հազար 100 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 71 հազար 700-ը գրանցվել է 2025 թվականին։