Երեկվա օրը համառոտ. փետրվարի 9

Վրաստանի խորհրդարանն արագորեն փոփոխություն ընդունեց Ընտրական օրենսգրքում, որը վերաբերում է «գենդերային քվոտավորման» օրենքին։

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` գրասենյակը ստացել է շուրջ 30 ծանուցում, որոնք հայտնում են տարբեր ապրանքներից ու ծառայություններից օգտվելու Վրաստանի քաղաքացիների հնարավորությունների սահմանափակման փաստերի մասին:

Թբիլիսիի թիվ 37 հանրային մանկապարտեզում այսօրվանից դադարեցվել է ուսումնական գործընթացը։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է, որ Ռուսաստանում հավատարմագրված Աֆղանստանի դեսպանատան պատվիրակությունը ժամանել է Սոխումի՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության, Աֆղանստանում հումանիտար իրավիճակի և Աբխազիայի հետ համագործակցության ընդլայնման հարցերը։

Ռուս-բելառուսական «BI-2» խմբի համերգը, որը նախատեսված էր անցկացնել Թբիլիսիում մարտի 19-ին, չեղարկվել է։

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) փոխանցմամբ՝ Վրաստանի միջազգային պահուստները 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ կազմել են 4,899 մլրդ դոլար։

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր, երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած  «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը մի շարք շրջաններում ցույցեր է կազմակերպում՝ Սաակաշվիլիին արտերկիր բուժման տեղափոխելու պահանջով։

Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչը InterPressNews-ին հայտնել է, որ Եվրամիությունը 60 մլն լարի է փոխանցելու Վրաստանի գանձարան՝ հիմնական բարեփոխումներին աջակցելու համար:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Գուրիայի մարզի Օզուրգեթի մունիցիպալիտետի ոստիկանության շրջանային բաժնի աշխատակիցները Օզուրգեթիի մունիցիպալիտետում ձերբակալել են 2002 թվականից հետախուզման մեջ գտնվող անձի։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Դիդուբե թաղամասի կամրջի վերականգնման համար քաղաքապետարանը նոր մրցույթ է հայտարարել:

2022 թվականին ռուսները դարձել են Վրաստանում անշարժ գույքի գնման առաջատարները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության (ՆԳՆ) համաձայն, 2022 թվականին Վրաստանում մարդասիրական կարգավիճակ է շնորհվել օտարերկրյա երկրների 460 քաղաքացիների, որոնցից ամենաշատը՝ 367-ը, Ուկրաինայի քաղաքացիներ են։