2002 թվականից հետախուզվող անձը ձերբակալվել է

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Գուրիայի մարզի Օզուրգեթի մունիցիպալիտետի ոստիկանության շրջանային բաժնի աշխատակիցները Օզուրգեթիի մունիցիպալիտետում ձերբակալել են 2002 թվականից հետախուզման մեջ գտնվող անձի։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ 1965 թվականին ծնված Բ.Դ.-ն, որը 2008 թվականին Ծկղալտուբո քաղաքի շրջանային դատարանի կողմից դատապարտվել էր դաժան սպանության, կողոպուտի և ապօրինի հրազեն պահելու համար, ապրել է Օզուրգեթիի մունիցիպալիտետում՝ փոխված ազգանունով և առանց անձը հաստատող որևէ փաստաթղթի։

Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալված անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։