Օգոստոսի սկզբից «Air France»-ը թռիչքներ կիրականացնի Փարիզ-Թբիլիսի ուղղությամբ

Օգոստոսի սկզբից «Air France»-ը շաբաթական 2 թռիչք կիրականացնի Փարիզ-Թբիլիսի ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

«Մենք այսօր վերջնական որոշում ենք կայացրել  և «Air France»֊ը օգոստոսի սկզբից (ճշգրիտ ամսաթիվը կսահմանի ընկերությունը) կկարողանա շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթներ իրականացնել Փարիզի Շառլ դե Գոլի օդանավակայանի և Թբիլիսիի միջազգային օդանավակայանի միջև», — հայտարարել է Թուրնավան:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Վրաստանում մինչև օգոստոսի 1-ը արգելվում են միջազգային չվերթները: Այժ իրականացվում են միայն չարտերայի չվերթներ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:

Լուսանկարը՝  aviationvoice.com