2025 թվականին Վրաստան է այցելել 5,5 միլիոն զբոսաշրջիկ

2025 թվականին Վրաստանում գրանցվել է զբոսաշրջիկների այցելությունների ռեկորդային թիվ՝ հասնելով պատմական առավելագույնի՝ 5 մլն 521 հազար 866-ի, ինչը 8.4%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։

Ազգային զբոսաշրջության վարչության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում երկիր է այցելել ընդհանուր առմամբ 7 մլն 803 հազար 239 միջազգային ճանապարհորդ, ինչը 5.9%-ով ավելի է 2014 թվականից։

Եվրամիության երկրներից և Միացյալ Թագավորությունից 2025 թվականին Վրաստան է այցելել 499 հազար 890 մարդ, ինչը 14%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Ռեկորդային աճ է գրանցվել Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից և Ֆրանսիայից։

Աճ է գրանցվել նաև այլ թիրախային զբոսաշրջային շուկաներից։ 2025 թվականին Պարսից ծոցի երկրներից Վրաստան է այցելել 145 հազար 513 մարդ, ինչը 3.4%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Դրանց թվում առանձնանում է Սաուդյան Արաբիան, որի այցելություններն աճել են 9.1%-ով։

Զգալի աճ է գրանցվել Իսրայելից, Ադրբեջանից և Չինաստանից։

Ըստ վարչության` 2025 թվականի չորրորդ եռամսյակը հատկապես նշանակալի էր միջազգային զբոսաշրջային այցելությունների համար։ Սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում զբոսաշրջիկների այցելությունների թիվը հասել է պատմական առավելագույնի՝ 1 մլն 214 հազար 772 այցելության, ինչը 10.5%-ով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

2025 թվականի չորրորդ եռամսյակում միջազգային զբոսաշրջիկների այցելությունների առումով Վրաստանում գրանցվել է 1 մլն 693 հազար 484 միջազգային զբոսաշրջիկների այցելություն, ինչը տարեկան 7.6%-ով ավելի է։