37 մարդ է ձերբակալվել ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երեք օրերի ընթացքում 37 մարդ է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով հրազեն և զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։

Խուզարկություններ են անցկացվել տներում և մեքենաներում։ Առգրավվել է տասնյակ հրազեն։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։

ՆԳՆ-ն չի մանրամասնել, թե արդյոք ձերբակալվածներն ազգակցական կապ ունեն միմյանց հետ։