Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մցխեթայի մունիցիպալիտետի Սագուրամո գյուղի 70-ամյա բնակչին կողոպտելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ։
Ձերբակալվածները 57 և 47 տարեկան տղամարդիկ են, որոնք ունեն քրեական անցյալ։ Հետաքննությունը պարզել է, որ նրանք ներխուժել են տուժողի տուն, ծեծել և սպառնացել են սպանել տանտիրոջը՝ պահանջելով գումար։
Տուժածը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։
Կողոպտիչներն անմիջապես ձերբակալվել են։
Մեղադրյալներին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։