Ընդդիմությունը եվրաինտեգրման սեփական ծրագիրը կներկայացնի

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը շուտով կներկայացնի Վրաստանի Եվրամիության անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների սեփական ծրագիրը։

Խորհրդարանական ընդդիմության և իշխող «Վրացական երազանքի» մի մասը մի քանի ամիս է առանձին-առանձին աշխատում են Եվրահանձնաժողովի առաջարկությամբ օրենսդրական փոփոխությունների վրա։

«Այս շաբաթ նախատեսված են ամփոփիչ հանդիպումներ ապաօլիգարխացման, դատարանների, ընտրությունների, լրատվամիջոցների հարցերով։ Հաջորդ շաբաթ՝ վերջնական համաձայնությունից հետո, փաստաթուղթը կհրապարակվի, իսկ մինչև սեպտեմբերի վերջ Վրաստանի խորհրդարանում կնախաձեռնվեն համապատասխան օրինագծերը»,- ասվում է ընդդիմադիր պատգամավորների համատեղ հայտարարության մեջ։