Վրաց տղաների առաջին սեռական փորձը ֆինանսավորում են հայրերը

Վրաստանում ընդունված է, որ երիտասարդ տարիքում տղաներն առաջին սեռական փորձը ձեռք են բերում հասարակաց տներում: Հիմնականում այդ այցերը ֆինանսավորում են տղաների հայրերը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) «Երիտասարդների ծնողավարության և նրանց աջակցման ծրագրի հետազոտության» մեջ:

Հետազոտության մեջ նշված է, որ թեև հայրերը հաճախ համարվում են տղաների՝ հասարակաց տուն գնալու նախաձեռնողները, սակայն նրանք հազվադեպ են խորհուրդներ տալիս որդիներին անվտանգ սեռական կապի վերաբերյալ:

Նման հանդուրժողականություն հայրերը դուստրերի հանդեպ չեն ցուցաբերում: Նրանք դեմ են դուստրերի սեռական կյանքին մինչև ամուսնությունը, այս պատճառով վախենում են զրուցել նրանց հետ նման թեմաներով:

Երիտասարդները նշել են, որ ծնողների հետ նման թեմաներ քննարկելն անհարմար են համարում, ուստի, տեղեկատվությունը փնտրում են համացանցում: