Տուրիզմի ոլորտի աշխատակիցների թիվն ավելացել է

2018 թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ տուրիզմի ոլորտում աշխատողների թիվն ավելացել է՝ կազմելով 71 574 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 6,5 տոկոսով ավելի է: Աշխատատեղեր ամենից շատ ստեղծվել են Թբիլիսիում, Աջարիայում և Իմերեթիում։ Այս մասին նշված է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության պատվերով պատրաստված հետազոտության մեջ:

Հետազոտության համաձայն, մարդկանց ամենամեծ հատվածը՝ 60 տոկոսն աշխատում է փոքր արտադրամասերում, որից էլ 37 տոկոսն աշխատում է սննդի, 32 տոկոսը՝ տրանսպորտի, 26 տոկոսը՝ կրթության ոլորտում: