Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումները պետք է ուժեղացնել․ Նախագահի խորհրդական

Թբիլիսիում անդրադառնում են Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի կողմից Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ կնքված «Առանձին ռազմական ստորաբաժանումները ՌԴ-ի ԶՈւ-ում ներառելու մասին» համաձայնագրի վավերացմանը։

Վրաստանի նախագահի խորհրդական և արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումները պետք է ուժեղացնել։

«Մտահոգիչ է այսպես կոչված զինված ուժերի ներառումը ՌԴ-ի ԶՈւ-ի կազմում: Այս քայլն էլ ավելի էլ ավելի կլարի անվտանգության թույլ միջավայրը Վրաստանում ու տարածաշրջանում: Ռուսաստանի վրա միջազգային ճնշումը պետք է ուժեղացնել, որպեսզի ապագայում նման քայլեր չձեռնարկվեն»,- հայտարարել է Փխալաձեն:

Թողնել պատասխան