Ղարիբաշվիլին հյուրընկալել է ԵՄ դեսպանին

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճաշի սեղանի շուրջ հյուրընկալել է ԵՄ դեսպան Պավել Հերչինսկուն և ԵՄ անդամ երկրների դեսպաններին։

Հաղորդագրության համաձայն՝ կառավարության ղեկավարը դիվանագետների հետ ոչ պաշտոնական միջավայրում քննարկել է  եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։ Զրույցն ընթացել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու համար սահմանված 12 առաջարկությունների իրականացման դինամիկային։

Նշենք, որ Վրաստանը ԵՄ անդամակցության հայտը ներկայացրել է 2022 թվականի մարտի 3-ին, որից հետո երկրին տրվեցին ԵՄ հեռանկար և 12 հանձնարարականներ, որոնք Վրաստանը պետք է կատարի մինչև տարեվերջ։