Եղանակը Վրաստանում

Վրաստանում մինչև հունիսի 16-ը շոգ եղանակի ֆոնին կպահպանվի անձրևոտ եղանակը, տեղ-տեղ՝ կայծակով, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում և բարձրադիր գոտիներում կլինի +26, +31 աստիճան։ Հունիսի 15-ին ջերմաստիճանը կնվազի, տեղ-տեղ կդիտվի հորդառատ անձրև։

Մայրաքաղաք Թբիլիսիում պասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան։