Իրակլի Կոբախիձեն փետրվարի սկզբին ԱՄՆ կմեկնի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում խորհրդարանի խոսնակը հանդիպումներ կունենա ԱՄՆ Կոնգրեսի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Վրաստանի իշխանությունները պատրաստակամություն էին հայտնել շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ: ԱՆցած տարվա մայիսին ԱՄՆ-ում կայացել էր վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:

«Նախատեսում ենք այցելել Միացյալ Նահանգներ, որտեղ կանցկացվեն բարձր մակարդակի հանդիպումներ Կոնգրեսում: Նախատեսվում է նաև հանդիպումներ գործադիր իշխանությունների և ամերիկյան տարբեր կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը», — ասել է Կոբախիձեն:

Վրաստանի Խորհրդարանի նախագահը ԱՄՆ կմեկնի փետրվարի 3-ին:

Վրաստանը և ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի ապրիլի 23-ին: Իսկ 2009 թվականին երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիա, որը նախատեսում է պաշտպանական, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտության և մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնում:

Թողնել պատասխան