Պետք է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ. Գ. Կվիրիկաշվիլի

«Վրացական երազանքի» մամուլի ծառայության տեղեկությամբ` նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Փոթիում, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ուշադրություն է սևեռվել երկրի կայունության պահպանման և հարևանության ճիշտ քաղաքականություն վարելու հարցերի վրա: Վարչապետը մասնավորապես ասել է. «Այսօր երկրում կայունություն է, եթե համեմատենք 4 տարի առաջ տիրող իրավիճակի հետ: Կարծում եմ` դա տեսնում են բոլորը: Չնայած տարածաշրջանում և նրանից դուրս տեղի ունեցող գործընթացներին` Վրաստանը շարունակում է մնալ որոշակի կայունության կղզի: Սա հնարավորէ դարձել հավասարակշռված և պրագմատիկ արտաքին քաղաքականության շնորհիվ: Մեզ համար կարևոր է մնալ արևմտյան ուղղության վրա, միաժամանակ ճիշտ քաղաքականությամբ նվազեցնել վտանգները` երկրի և բնակչության համար: Այդ պատճառով մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Սա շատ կարևոր է մեր եկրի կայունության և զարգացման համար: Բայց, իհարկե, բոլորը պարտավոր են հարգել մեր երկրի ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Այս հիմքով է պետք ստեղծել կայունություն, որպեսզի մտածենք նաև երկարաժամկետ զարգացման ծրագրերի մասին»:

Լուսանկարը` վարչապետի ֆեյսուքյան էջից

Թողնել պատասխան