ԵՄ-ը հնարավոր է դադարեցնի բանակցությունները Թուրքիայի հետ

Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում, ԵՄ-ը կդադարեցնի բանակցություններն այդ երկրի հետ։ France 2 հեռուստաընկերության եթերում ասել է եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` անդրադառնալով Թուրքիա-ԵՄ բանակցություններին: Նա նշել է, որ Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ, եթե վերականգնի մահապատիժը: «Եվրամիությունն տեղ չունի այն երկրի համար, որի օրենսդրությունում առկա է մահապատիժը»,- հայտարարել է Յունկերը: Հիշեցնենք, Թուրքիայում մահապատժի վերականգնման մասին խոսակցությունները ակտիվացել են զինված հեղաշրջման փորձից հետո: Հասարակության մի մասը պահանջում է իրադարձությունների կազմակերպիչների նկատմամբ մահապատիժ կիրառել: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև ասել է, որ մոտ ապագայում Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ը:

Թողնել պատասխան