Անվճար դեղամիջոց ստացող խմբերը

Համընդհանուր առողջապահական ծրագրով համապատասխան կատեգորիայի կամ կարգավիճակի քաղաքացիներն ամբողջ տարվա ընթացքում կստանան խրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներ՝ ամբողջական ֆինանսավորմամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը: Ըստ տեղեկության՝ ծրագիրը ներառում է հետևյալ խրոնիկական հիվանդությունների բուժման համար դեղերի ֆինանսավորումը.

  • սրտանոթային խրոնիկ հիվանդություններ,
  • թոքերի խրոնիկ հիվանդություններ,
  • վահանաձև գեղձի խրոնիկ հիվանդություններ,
  • երկրորդ տիպի շաքարախտ,
  • պարկինսոնի հիվանդություն,
  • էպիլեպսիա,
  • գլաուկոմա,

Բացի այդ, ամբողջ տարվա ընթացքում անհրաժեշտ դեղամիջոցները կստանան նաև

  • Սոցիալապես անապահով անձինք (որոնց վարկանիշային միավորը չի գերազանցում 100 հազարը),
  • թոշակառուները,
  • վետերանները,
  • հաշմանդամություն ունեցող անձինք (հաշմանդամություն ունեցող երեխաներ, ծանր կամ նշանակալի հաշմանդամություն ունեցող անձինք),
  • Գորիի, Խաշուրիի, Կասպիի, Քարելիի, Դուշեթիի, Օնիի, Սաչխերիի, Զուգդիդիի, Մեստիայի, Ծալենջիխայի մունիցիպալիտետներում օկուպացված տարածքներին, բաժանարար գծին հարող գյուղերում բնակվող բնակչությունը:

Համապատասխան կարգավիճակի կամ կատեգորիայի անձինք անվճար դեղեր ստանալու համար, պետք է դիմեն ընտանեկան բժշկին: