Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների. դեկտեմբերի 24

Դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1972 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 216 843 է: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 699 թեստավորում, այդ թվում 7 146 հակամարմինների թեստով, 6 553 PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2737 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 194 705 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 2276:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 920
  • Աջարիա — 139
  • Իմերեթի — 279
  • Քվեմո Քարթլի — 112
  • Շիդա Քարթլի — 145
  • Գուրիա — 30
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 120
  • Կախեթի — 117
  • Մցխեթա Մթիանեթի — 57
  • Սամցխե-Ջավախեթի — 32
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 21: