Իլիա 2–րդն արձագանքում է երկրում ընթացող զարգացումներին

Համայն Վրաց կաթողիկոս–պատրիարք Իլիա Երկրորդը Զատկի տոնի առթիվ իր ուղերձում արձագանքել է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։

«Չնայած երկրում տիրող կոնֆլիկտային ծանր իրավիճակին,  մեր բոլորիս տարաբնույթ դիրքորոշումներին, մեզ պետք է միավորի հայրենիքի նկատմամբ սերը՝ խաղաղ գոյակցելու համար։

Կոչ եմ անում բոլորիդ, այսօր, որքան հնարավոր է, հոգեպես արթնանալ, Զատկի տոնի բերկրանքը զգալ և շարականներով փառաբանել Փրկչին: Եկեք միանանք Քրիստոսին և միասին խնդրենք բարգավաճում և խաղաղություն Վրաստանի, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի համար»,- ասված է Իլիա Երկրորդի ուղերձում։

Հիշեցնենք, որ այսօր Ուղղափառ աշխարհը նշում է Սուրբ Զատիկի փառավոր տոնը։ Վրաց Ուղղափառ եկեղեցում Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը մեկնարկել է Ավագ (կարմիր) ուրբաթով։