Զուրաբիշվիլին կհանդիպի Մերկելին և Մակրոնին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիա պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Գերմանիա տեղի կունենա փետրվարի 20-21-ին:

Երկրի ղեկավարը Գերմանիա կմեկնի Ֆրանսիայից, որտեղ աշխատանքային այցով կլինի փետրվարի 17-19-ը: Նախատեսված է Զուրաբիշվիլիի հանդիպումը ֆրանսիացի պաշտոնակցի` Էմանուել Մակրոնի հետ:

Նախագահի Եվրոպա կատարելիք այցի նպատակը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունների խորացումն է: