Թբիլիսիի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը 15 տոկոսով կբարձրանա

Ընթացիկ ամսից մայրաքաղաք Թբիլիսիի բոլոր պետական մանկապարտեզների 11 հազար 188 աշխատակիցները 15 տոկոսով բարձր աշխատավարձ կստանանհայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Քաղաքապետն ասել է՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, ամեն տարի պետական ​​կառույցներում աշխատողների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով. ըստ այդմ՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կավելանա 10 տոկոսով, սակայն քաղաքապետարանի կառավարության որոշմամբ՝ Թբիլիսիի բոլոր պետական ​​մանկապարտեզները հունվարից 15 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան։

Նրա խոսքով, 2017 թվականից Թբիլիսիում կառուցվել է 23 նոր մանկապարտեզ, 11-ը՝ վերականգնվել: Թբիլիսիի քաղաքապետը, միաժամանակ ուշադրություն է հրավիրել պետական ​​մանկապարտեզների հետ կապված ապագա ծրագրերի վրա։ Նրա խոսքով, շարունակվում են նոր մանկապարտեզների կառուցումն ու կիսավեր շենքերի վերականգնումը։

«2024 թվականին տասը ընթացիկ ծրագրերից կբացվեն յոթ նոր մանկապարտեզներ, կավարտվեն երեքի վերականգնողական աշխատանքները»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Ի դեպ, այս փուլում Թբիլիսիում գործում է 189 պետական ​​մանկապարտեզ, որոնք սպասարկում են մինչև 60 հազար երեխայի։