Հերոսների հրապարակում վետերանները հացադուլ են անում

Թբիլիսիի Հերոսների հրապարակում Հայրենական պատերազմի մի խումբ վետերաններ երեք օր շարունակ հացադուլ են անում:

Նրանք երկրի վարչապետից և խորհրդարանից պահանջում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների թոշակը հասցնել 500 լարիի:

Rustavi2-ի փոխանցմամբ, պատերազմի մասնակիցները հացադուլը շարունակելու են այնքան, մինչև երկրի իշխանությունները կանսան իրենց պահանջին։

Թողնել պատասխան