Վրաստանում տարածված է վերին օղակների կոռուպցիան․ Transparency International Georgia

Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարծում է, որ երկրի դատարանը, դատախազությունը, ՆԳՆ-ն և ԱԱԾ-ն ծառայում են իշխող կուսակցության շահերին։ Հաղորդում է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղվելով Transparency International Georgia կազմակերպության վերջին հարցումների վրա։

Վրաստանի գրեթե ողջ տարածքում ավելի քան 1800 քաղաքացու շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ երկրի բնակիչները շատ քիչ են վստահում խորհրդարանին, դատարանին և ուժային կառույցներին: Բացի այդ, հետազոտությունը պարզել է, որ քաղաքացիներին անհանգստացնում է կառավարությունում առկա կոռուպցիան կամ մեծ կոռուպցիան (grand corruption):

«Խորհրդարանի և դատարանի հանդեպ վստահությունը շատ ցածր է: Քաղաքացիների 38 տոկոսը վստահ է, որ Վրաստանում տարածված է վերին օղակների կոռուպցիան»,-հայտարարել է Transparency International Georgia կազմակերպության ներկայացուցիչ Էրեկլե Ուրուշաձեն:

Թողնել պատասխան