Համաճարակը հաղթահարելու լավագույն միջոցը ջանքերը համատեղելն է. Զալկալիանին ի աջակցություն Հայաստանին գրառում է կատարել

«Համաճարակը հաղթահարելու ավելի լավ տարբերակ չկա, քան ջանքերը համատեղելն է», — թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում ի աջակցություն Հայաստանի Հանրապետությանը Թբիլիսիի հեռուստաաշտարակի ՀՀ դրոշի գույներով լուսավորմանը:

Ըստ Դավիթ Զալկալիանիի, այս գործողությունը կխրախուսի հայ ժողովրդին և կօգնի նրանց հաղթահարել COVID-19-ի ճգնաժամը: