Թեժ գիծը զանգերի չափազանց մեծ քանակի պատճառով ծանրաբեռնված է

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների համար ստեղծված 144 համարով թեժ գիծը զանգերի չափազանց մեծ քանակի պատճառով ծանրաբեռնված է: Ինչպես գրում է interpressnews.ge-ն,առողջապահության նախարարությունը բացատրում է, որ թեժ գիծը խափանումներով է աշխատում ծանրաբեռնվածության պատճառով:

«Մեծ թվով քաղաքացիներ են զանգում թեժ գիծ և, հետևաբար, ստիպված են երկար սպասել: Կառավարությունը աշխատանքներ է տանում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ», — ասում են նախարարությունից:

Տեղեկատվության համար, արտակարգ դրության ընթացքում ստեղծված թեժ գիծը`144, քաղաքացիներին տեղեկատվություն է տրամադրում արտակարգ իրավիճակին վերաբերող ցանկացած խնդրի մասին: