Կորոնավիրուսով վարակման 471 նոր դեպք Վրաստանում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 471 դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 7564: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Մեկ օրում ապաքինվել է 278 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 3992: Կարանտինային ռեժիմում է 5392, հատուկ վերահսկողության ներքո՝ 836 մարդ:

Կորոնավիրուսից երկրում 48 մահ է արձանագրվել: