10 պատգամավոր լքել է կուտակային կենսաթոշակային համակարգը

Մայիսի 3-ի տվյալներով, կուտակային կենսաթոշակային համակարգը լքել է Վրաստանի խորհրդարանի 10 պատգամավոր: Այս մասին ասված Վրաստանի խորհրդարանի կողմից  On.ge լրատվականին տրամադրված տեղեկատվությունում: Կենսաթոշակային համակարգը լքած պատգամավորների ցանկում իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ չկան:

Կենսաթոշակային գործակալության տնօրեն Լևան Սուրգուլաձեի հայտարարությամբ, կուտակային կենսաթոշակային համակարգին անդամագրված է ավելի քան 750 000 մարդ: Նրա խոսքով ներկա պահին առկա տեղեկատվության համաձայն թոշակային վճարների ծավալը կազմում է 175 մլն լարի:

Վերջին տեղեկատվության համաձայն, համակարգը լքել է 2 900 մարդ: