5 ամսում Վրաստանի ընդհանուր արտահանումը կազմել է 2,5 մլրդ դոլար

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է արտաքին առևտրի վերաբերյալ 2023 թվականի մայիսի նախնական զեկույցը։ Փաստաթղթի համաձայն՝ միայն մայիսին Վրաստանից արտահանվել է 538 մլն դոլարի ապրանք, ինչը 3 տոկոսով կամ 15,8 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա համեմատ։

2023 թվականի 5 ամսում Վրաստանի ընդհանուր արտահանումը կազմել է 2,5 միլիարդ դոլար, ինչը 18,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա մայիսին Վրաստանը գնել է 1,19 մլրդ դոլարի ապրանք, ինչը 1,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր առմամբ, հունվար-մայիսին Վրաստանի ներմուծումը կազմել է 5,85 մլրդ դոլար, որը տարեկան կտրվածքով աճել է 19 տոկոսով։