Ճիաթուրայում հանքագործները հացադուլ են սկսել

Մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներից հետո Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետի 10 հանքագործներ հացադուլ են սկսել։

Հանքագործները նշել են, որ բողոքի այդ ծայրահեղ ձևին են դիմել, քանի որ «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը զիջումներ չի արել։

Հանքագործներն արդեն 8-րդ օրն է գործադուլ են անում։ Նրանց հիմնական պահանջներն են արժանապատիվ վարձատրությունը, աշխատանքային պայմանների բարելավումը և աշխատանքային նորմերի պահպանումը։

Երեկ կայացել է «Ջորջիան Մանգանեզ» ընկերության ներկայացուցիչների և հանքագործների հանդիպումը, որն անարդյունք է ավարտվել։

Գործադուլ անող աշխատակիցներն ասել են, որ բողոքի ակցիան չեն դադարեցնի` մինչև ամբողջությամբ չկատարվեն իրենց պահանջները։